Jump to content

Ռոբերտ Լինքոլն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Լինքոլն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում (1860), Հարվարդի քոլեջ (1864), Հարվարդի իրավունքի դպրոց (հունվար 1865), Old University of Chicago?, Չիկագոյի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան (1866)
Մասնագիտություն՝ փաստաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 1, 1843(1843-08-01)[1][2][3]
Ծննդավայր Սփրինգֆիլդ, ԱՄՆ[4]
Վախճանի օր հուլիսի 26, 1926(1926-07-26)[5][1] (82 տարեկան)
Վախճանի վայր Manchester, Վերմոնտ, ԱՄՆ
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Աբրահամ Լինքոլն
Մայր Մարի Թոդ Լինքոլն
Ամուսին Mary Eunice Harlan?
Զավակներ Jessie Harlan Lincoln?, Mamie Lincoln?[7] և Abraham Lincoln II?
 
Ինքնագիր Изображение автографа

Ռոբերտ Լինքոլն (անգլ.՝ Robert Todd Lincoln, օգոստոսի 1, 1843(1843-08-01)[1][2][3], Սփրինգֆիլդ, ԱՄՆ[4] - հուլիսի 26, 1926(1926-07-26)[5][1], Manchester, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և ռազմական նախարար։ Նախագահ Աբրահամ Լինքոլնի ավագ որդին։ Չորս եղբայրներից միայն նա է կարողացել հաղթահարել չափահասության տարիքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սովորել է Հարվարդի համալսարանում, ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ավարտին ծառայել է Ուլիսես Սիմփսոն Գրանթի շտաբում, որպես Դաշնային բանակի կապիտան։

Դժբախտ պատահար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթգծում տեղի ունեցած դժբախտ դեպքի ժամանակ փրկվել է Էդվին Բուտի՝ իր հոր սպանողի եղբոր շնորհիվ[8]։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի երկաթգծում։ Միջադեպի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել 1864 թվականի վերջին կամ 1865 թվականի սկզբին՝ մինչ Ջոն Բուտի կողմից Աբրահամ Լինքոլի սպանությունը։

Ռոբերտ Լինքոլնը հիշատակել է այս միջադեպի մասին 1909 թվականին, «Սենչուրի Մեգեզին» ամսագրի խմբագիր Ռիչարդ Ուսթոն Գիլդերին ուղղված նամակում։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գիշերը մի խումբ ուղևորներ վագոնավարից գնեցին գնացքի տոմսեր, ով գտնվում էր վագոնի մուտքի հարթակում։ Հարթակը ավելի բարձր էր, քան վագոնի մուտքի մակարդակը, և իհարկե հարթակի և վագոնի մեջ կարճ տարածություն կար։ Ամբոխը գալիս էր և սկսեցին ինձ ճնշել։ Միևնույն ժամանակ, գնացքը սկսեց շարժվել, և ես ընկա հարթակից, ոտքերով դեպի ներքև՝ բաց տարածք, բոլորովին չկարողանալով որևէ կերպ ինձ օգնել. այդ պահին ես կտրուկ բռնեցի իմ բաճկոնի օձիքից և դուրս եկա հարթակի անվտանգ հատված։ Շրջվելով, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ինձ փրկողին, ես տեսա Էդվին Բուտի դեմքը, իհարկե, ես նրան լավ գիտեի, և շնորհակալություն հայտնեցի՝ տալով նրա անունը։

Ռազմական նախարար (1881-1885)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին Լինքոլնը մերժեց նախագահ Ռատերֆորդ Հեյզի առաջարկը պետության ղեկավարի օգնական դառնալու համար և 1881 թվականին ընդունեց Ջեյմս Գարֆիլդի առաջարկը ռազմական նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին։ Լինքոլնը զբաղեցրել է այս պաշտոնը, մինչև 1885 թվականը։ Իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 1884 թվականից սկսած խռովություններ բարձրացան Ցինցինատիում։ Երեք օրվա անկարգությունների ընթացքում 45 մարդ զոհվեց, նախքան Լինքոլնի ուղղարկած ամերիկյան զորքերի կողմից հանդարտության վերականգնումը[9]։

Մահացել է 1926 թվականի հուլիսի 26-ին Վերմոնտ նահանգում գտնվող իր տանը, քնած ժամանակ։ Մեկ շաբաթից քիչ ժամանակ էր մնացել նրա 83 տարեկան դառնալուն։ Մահվան պատճառը եղել է աթերոսկլերոզը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1024820939 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nndb.com/cemetery/609/000207985/
  6. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  7. Pas L. v. Genealogics — 2003.
  8. Robert Todd Lincoln: A Man In His Own Right by John S. Goff, с. 70-71
  9. «Cincinnati Courthouse Riot». Ohio History Central. Ohio Historical Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Լինքոլն» հոդվածին։